Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց «Անդերլեխտի» հետ հանդիպումը:
Հանդիպման 36-րդ րոպեին հաշիվը բացել է Հենրիխ Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը ԵԼ-ի ընթացիկ խաղարկությունում 4-րդ գոլն է խփել:
87-րդ րոպեին Դանդոկերը գրավում է Ռոմերոյի պաշտպանած դարպասը հավասարեցնելով հաշիվը:
90-րդ րոպեին Մխիթարյանը խաղադաշտում փոխարինում է Ֆոսու Մենսան:
Ժոզե Մոուրինյուի թիմը պատասխան խաղից առաջ բավականին մեծ առավելություն է ստանում:
«Յունայթեդը» «Անդերլեխտին» հյուրընկալելու է ապրիլի 20-ին:









