Բելառուսը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը: Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության մաքսային օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի վարչության ղեկավար Դմիտրի Նեկրասովը:
Նրա խոսքով՝ Բելառուսը ապրիլի 11-ին ստորագրել է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը: Ավելի վաղ Բելառուսի ԱԳ նախարար Դմիտրի Միրոնչիկը չէր բացառել, որ Մինսկն առաջիկայում կարող է ստորագրել միության Մաքսային օրենսգիրքը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ մաքսային կառույցներից հետ է կանչել բելառուս մասնագետներին: