Foto

Պուտինը խոստացել է...

«Ռուսաստանը կպայքարի «գունավոր հեղափոխությունների» դեմ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ ՀԱՊԿ պետություններում»,-այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «РИА НОВОСТИ»-ն:

«Մենք գիտենք տարբեր տեսություններ, որոնք իրականացվելով աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնում են լուրջ ապակայունացման: Իհարկե, նման բան պետք է թույլ չտանք, և ամեն կերպ կփորձենք աջակցել ՀԱՊԿ-ում մեր գործընկերներին»,- նշել է Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Vesti.am