Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հայտնվել է ՄՅՈւ-ի պաշտոնական ամսագրի նոր համարի շապիկին, հարցազրույց է տվել «Inside United»-ին:
Մխիթարյանը պատմել է, որ 13 տարեկան հասակում մարզվել է բրազիալական «Սան Պաուլո» ակումբում՝ հմտությունները բարելավելու և կատարելագործվելու համար:
Նրա խոսքով, շատերը կասկածում էին իր ունակություններին և չէին հավատում, որ նա կարող է մեծ բարձունքների հասնել։
«Կարող եմ ասել, որ շատերն ինձ չէին հավատում: Նրանք պարզապես ծիծաղում էին և մտածում, թե այն ինչ ես ասում էի, խելահեղություն էր: Նրանք կարծում էին, որ ես չէի կարողանա հասնել այս մակարդակին: Երազում էի հանդես գալ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, և դա այն է, ինչ հիմա ես անում եմ»,- ասել է Մխիթարյանը:
Vesti.am