Արդեն հայտնի են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին օրվա հանդիպումների մրցավարների անունները:
«Յուվենթուս»-«Բարսելոնա» խաղը կսպասարկի լեհական «բրիգադը»՝ Շիմոն Մարցինյակի գլխավորությամբ:
«Բորուսիա Դ» - «Մոնակո» հանդիպումը կսպասարկեն իտալացիները՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Vesti.am