Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարները ապրիլի 14-ին, Բիշքեկում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «РИА НОВОСТИ»-ն։
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա այս ուրբաթ, Բիշքեկում», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Ապրիլի 14-ին, Բիշքեկում նախատեսված է նաև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով։
ԵԱՏՄ-ի կազմում են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը, իսկ ՀԱՊԿ-ի կազմում՝ Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստան ու Տաջիկստանը։
Vesti.am