Ապրիլի 7-ին, Մոսկվայի Վավերագրական կինոյի կենտրոնում տեղի է ունեցել իսպանացի ռեժիսոր Միգել Անխել Նյեթոյի «Արարատի ստվերը» վավերագրական կինոնկարի շնորհանդեսի արարողությունը, որը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Ֆիլմը պատմում է Սփյուռքի այն հայերի մասին, ովքեր, հաջողության հասնելով իրենց ապաստան տրամադրած երկրներում և միջազգային ճանաչում ստանալով, մշտապես կապի մեջ են եղել Մայր Հայրենիքի հետ՝ իրենց կարողությունները ծառայեցնելով Հայաստանի զարգացմանը։
Ֆիլմը ներկայացնում է նաև Հայաստանի բազմադարյա պատմությունն ու մշակույթը, բավական ծավալուն կերպով անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը:
Կինոնկարի ցուցադրումից առաջ հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Vesti.am