Էդգարդո Բաուսան այլևս Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը չէ:
Այդ մասին հայտնել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցացիայի նախագահ Կլաուդիո Տապիան, որի խոսքերն է փոխանցում «TyC Sports»-ը:
Բաուսան Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2016 թվականի օգոստոսից, նրա գլխավորությամբ թիմն ընդամենը 8 հանդիպում է անցկացրել (3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն):
Ենթադրվում է, որ Արգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կդառնա Խորխե Սամպաոլին, որն այս պահին աշխատում է «Սևիլիայում»:
Vesti.am