Foto

Տարասենկոյի անձնական ռեկորդը

«Սենթ-Լուիս Բլյուզի» ռուս հարձակվող Վլադիմիր Տարասենկոն Հոկեյի ազգային լիգայի հերթական մրցաշարում «Կոլորադո Էվելանշի» (3:2) հետ հանդիպմանը դարձել է իր թիմի հաղթական գոլի հեղինակը: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:

Այդ հարվածը ռուս մարզիկին թույլ է տվել այս սեզոնի ընթացքում հավաքած միավորների համար անձնական ռեկորդ սահմանել:

Տարասենկոն Հոկեյի ազգային լիգայի 82 հանդիպումներում հավաքել է 75 (39+36) միավոր, իսկ անցյալ տարի՝ 80 հանդիպումներում 74 (40+34) միավոր:

Vesti.am