Foto

Անաստասիա Պավլյուչենկովան հաղթել է Մոնտերեի մրցաշարում. vesti.ru

Մեքսիկական Մոնտերեում ավարտվել է «WTA»-ի կանանց թենիսի առաջնությունը: Այդ մասին հայտնում է  vesti.ru-ն: Եզրափակչում ռուս թենիսիստուհի Անաստասիա Պավլյուչենկովան հաղթել է մրցաշարի առաջին ռակետ, գերմանուհի Անգելիկա Քերբերին:

Եզրափակչում Անաստասիան երեք փուլերում 6:4, 2:6, 6:1 հաշվով գերազանցել է Քերբերին: Հանդիպումը տևել է 1 ժամ 55 րոպե: Մրցաշարի շահումային ֆոնդը կազմում է 225 հազար դոլար:

Vesti.am