Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Սանդերլենդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը ավարտվեց 0:3 հաշվով՝ կարմիր սատանաների հաղթանակով:
Հանդիպման 30-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը բացել է հաշիվը:
43-րդ րոպեին տանտերերը մնացել են 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ է ստացել Լարսոնը:
Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկել է հաշիվը:
78-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել է՝ խաղադաշտում տեղը զիջելով Անտոնի Մարսիալին:
89-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը 3-րդ գնդակն է ուղարկել «Սանդերլենդի» դարպասը:
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը 57 միավորով 5-րդ հորիզոնականում է:
https://rutube.ru/video/92f8d2cb569346a7c1463af45142561f/?ref=logo









