Foto

Բելառուսը մոտ ապագայում կարող է ստորագրել ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը

Բելառուսական կողմը չի բացառում մոտ ժամանակներս  ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ստորագրման հավանականությունը,  հայտնում է eurasiancenter.ru-ն:

«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում մեր նկատմամբ բաց հարցեր չեն լինի»,-հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Դմիտրի Միրոնչիկը, պատասխանելով մաքսային օրենսգրքի ստորագրման հեռանկարին:

Նա նշել է, որ բելառուսական կողմը ներկայումս ավարտել է ստորագրմանը ներկայացված բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունը:

«Բելառուսի Հանրապետությունը բնականաբար կողմ է ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին և հստակորեն պարտավորված է իրականացնել բոլոր պայմանավորվածությունները և´ բազմակողմ, և´ երկկողմ մակարդակներով»,- շեշտել է Միրոնչիկը:

Vesti.am