Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ «НВ»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել ՌԴ հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում Ռուսաստանի հայերի միության դերը:
«25 տարի է անցել Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց: Ապրիլի 3-ը խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը, որն ավելի քան մեկդարյա պատմություն ունի: Մեզ միավորում են բարեկամության և փոխադարձ աջակցության ավանդույթները, մշակութային և հոգևոր հարաբերությունները: Մեր ժողովուրդները միասին շատ փորձությունների միջով են անցել՝ միմյանց աջակցել են պատմության շրջադարձային փուլերում, կողք կողքի կռվել են Հայերնական մեծ պատերազմի ծանր տարիներին:
Բոլոր ժամանակներում մենք ոչ միայն հարգանքով ենք վերաբերել միմյանց ազգային ինքնությանը, այլև առատորեն կիսվել ենք ձեռքբերումներով:
Շատ հայ գործիչների անուններ դարձել են մեր հայրենիքի պատմական տարեգրքի անբաժանելի մասը: Ռուսաստանում շատ լավ ճանաչում են գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկուն, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին և Օրբելի եղբայրներին, ծովակալ Իսակովին, մարշալ Բաղրամյանին և Բաբաջանյանին, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին և Միքայել Թարիվերդյանին: Եվ դա երկար ցուցակի մի մասն է: Այսօր հայկական սփյուռքը շարունակում է ակտիվորեն մասնակցել մեր երկրի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքին: Ի թիվս հայերին միավորող այլ կառույցների, այդ ստեղծարար գործում իր ծանրակշիռ դերակատարումն ունի նաև Ռուսաստանի հայերի միությունը»,-իր խոսքում ասել է Լավրովը:
Vesti.am