Սանկտ Պետերբուրգում Կենտրոնական Ասիայից ներգաղթած 6 անձի են ձերբակալել՝ ահաբեկչական գործողություններին աջակցելու համար: Այդ մասին հայտնում են Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեից:
Ըստ Հետաքննչական կոմիտեի տվյալների՝ կասկածյալները 2015 թվականին Սանկտ Պետերբուրգում հավաքագրել են Կենտրոնական Ասիայից եկած ներգաղթյալներին Ջեբհաթ ան-Նուսրա ահաբեկչական խմբավորման գործողություններին մասնակցելու համար:
Vesti.am