Foto

Արա Աբրահամյանը ներդրումներ է կատարում տեխնոլոգիական ոլորտում

«Բանգկոգի միջազգային ինտելեկտուալ հարստությունների, ներդրումների և նորարարությունների ու տեխնոլոգիաների ցուցահանդեսին» Թաիլանդի ազգային հետազոտական խորհուրդը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պարգևատրել է ոսկե մեդալով՝ «Պերֆլուոր օրգանական միացությունների բարձր տարածվողականություն ունեցող էմուլսիա՝ գազային տրանսպորտացիայի հնարավորությամբ» գյուտում ունեցած ներդրման և համահեղինակության համար:

Ցուցահանդեսին Ռուսաստանի մասնակցությունն ապահովել է «Միջազգային գիտատեխնիկական  համագործակցության Ռուսական տուն» ասոցիացիան:

Կազմակերպությունը զբաղվում է միջազգային ցուցահանդեսներին ռուսական ընկերությունների ներկայության ապահովմամբ, որոնք ներկայացվում են Կրթության և գիտության նախարարության հովանու ներքո՝ պաշտոնապես ներկայացնելով ասիական և խաղաղօվկիանոսյան տեխնոլոգիաների տրանսֆերային կենտրոնում Ռուսաստանի շահերը:

mh