Foto

Պետերբուրգի պայթյունների հետևանքով, նախնական տեղեկությունների համաձայն, զոհվել է 10 մարդ

Նախնական տվյալներով՝ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով զոհվել է տասը մարդ: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը:

Գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։

«Նախնական տեղեկությունը՝ տասը զոհ, թիվը հստակեցվում է»,- ասել է  արտակարգ իրավիճակների ծառայությունների ria.ru-ի աղբյուրը:

ria.ru-ի հաղորդմամբ՝ վիրավորների թվում կան  նաև երեխաներ: Այժմ մետրոյի յոթ կայարան փակ է:

Vesti.am