Foto

Մոլդովան կհամագործակցի ԵԱՏՄ-ի հետ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հուշագիր է ստորագրել: Այդ մասին  հայտնում է interfax.ru-ն:

Փաստաթուղթն ստորագրվել է մայրաքաղաք Քիշնևում: Հուշագրում իր ստորագրությունն է դրել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Դոդոնը պատրաստվում է մայիսին դիմել ԵԱՏՄ-ին՝ խնդրելով Մոլդովային դիտորդ պետության կարգավիճակ տալ:

Հայտնի է, որ Մոլդովայում անցկացվում է ԵԱՏՄ համաժողովը, որի շրջանակում էլ ստորագրվել է  համագործակցության հուշագիրը: Մոլդովայի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչները համաժողովին չեն մասնակցում ու դեմ են հուշագրի ստորագրմանը: Խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն հայտարարել է, որ փաստաթուղթը չի վավերացվի ու, ըստ այդմ, չի ունենա իրավական հետևանքներ:

Vesti.am