Foto

Բիշքեկում ԵԱՏՄ բարձր խորհրդի նիստ տեղի կունենա

Բիշքեկում ապրիլի 13-14-ը տեղի կունենա ԵԱՏՄ երկրների Եվրասիական տնտեսական բարձր խորհրդի նիստը՝ հինգ երկրների նախագահների մասնակցությամբ, հայտնում է «Риа Новоси»-ն:

«Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Այզադ Սուբակոժոևայի խոսքով՝ 2017թ. ապրիլի 13-14-ը Բիշքեկում նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական բարձր խորհրդի հերթական նիստը»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Այդ տվյալներով՝ նիստին նախատեսվում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների մասնակցությունը:

Vesti.am