Foto

Մոլդովայի վարչապետը դեմ է ԵԱՏՄ համագործակցության հուշագրի ստորագրմանը. rbc.ru

«ԵԱՏՄ համագործակցության հուշագիրը  իրավաբանական ուժ և հետևանքներ չի ունենա»,- նախազգուշացրել է Մոլդովայի  վարչապետ Պավել Ֆիլիպը: Նա այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում՝ իր ելույթի ժամանակ, հաղորդում է rbc.ru-ն:

Նշենք, որ երկրի նախագահ Իգոր Դոդոնը մտադիր է ապրիլի 3-ին ստորագրել ԵԱՏՄ համագործակցության փաստաթուղթը:

«Մեր արտաքին գործերի նախարարության և խորհրդարանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ այնպիսին է, որ եթե  այդ հուշագիրը ստորագրվի էլ, ապա այն  խորհրդարանի կողմից չի հաստատվի: Նախագահը երկրի տերը չէ: Նա իրավունք ունի ստորագրել և պայմանագիր կնքել, սակայն այն չի հաստատվի խորհրդարանի կողմից: Որևէ փաստաթուղթ ստորագրելով՝ երկրի ղեկավարը պետք է իր երկրի շահերը ներկայացնի, այլ ոչ թե իր կարծիքն արտահայտի», -ասել է Ֆիլիպը:

Vesti.am