Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
Հայաստանի ազգային հավաքականի և հունական «Քսանթիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին` մարտի 21-ին կմիանա ընտրանուն:
Ֆուտբոլիստն «Instagram»-ի իր միկրոբլոգում տեղադրել է լուսանկար և գրառում կատարել.
«Ծնողներիս հետ ժամանում եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ իմ հայրենիքը»,-գրել է Պիզելին:
Vesti.am