Ռոջեր Ֆեդերերն Ինդիան Ուելսի առաջնության եզրափակչում հաղթել է Ստանիսլավ Վավրինկային (6:4, 7:5) և գերազանցել ամերիկացի Անդրե Աղասիի արդյունքները:
«Մաստերս-1000» մրցույթում շվեյցարացու առաջին և տվյալ պահին վերջին տիտղոսների միջև տարբերությունը կազմում է 15 տարի: Աղասու ռեկորդների միջև տարբերությունը կազմում է 14 տարի (1990 և 2004), հայտնում է Чемпионат.com-ը:
Ֆեդերերը «Մաստերս-1000»-ում ընդհանուր առմամբ 25 տիտղոս է նվաճել:
Այդ տվյալներով նա միայն զիջել է սերբ Նովակ Ջոկովիչին (30) և իսպանացի Ռաֆայել Նադալին (28):
Vesti.am