Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» առաջատար խաղացող Լիոնել Մեսսիին: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն ամռանը մտադիր է հրաժարվել մի քանի խաղացողից և տրանսֆերների համար հատկացնել 200 մլն ֆունտ ստեռլինգ:
Հենց այդ գումարներով էլ ակումբը կփորձի հրավիրել Մեսսիին, ով մինչև այժմ կատալոնական ակումբի հետ պայմանագիրը չի երկարացրել, հայտնում է «Sunday Express»-ը:
Vesti.am