Foto

Երկու մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը։ Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր 2 մարզիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը արժանացել են բրոնզե մեդալի։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։