Foto

Եվրոպա լիգա. Այսօր կկայանա 1/4 եզրափակչի վիճակահանությունը

 ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր կկայանա Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:
Վիճակահանությունը կանցկացվի Նիոնում (Շվեյցարիա) և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին։
Հիշեցնենք՝ ԵԼ-ի 1/4 եզրափակչում հայտնվել են «Սելթան» (Իսպանիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Շալկե-04»-ը (Գերմանիա), «Գենկը» (Բելգիա), «Բեշիքթաշը» (Թուրքիա), «Այաքսը» (Հոլանդիա), «Անդերլեխտը» (Բելգիա) և «Լիոնը» (Ֆրանսիա):
  ԵԼ-ի քառորդ եզրափակչի խաղերը նախատեսված են անցկացնել ապրիլի 13-ին և 20-ին: Ավելի հստակ ժամանակացույցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 24-ին՝ Ստոկհոլմում: