Foto

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի 14 ծառ է հատվել

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր և  2016 թվականի հունվար ամնիսներին  «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է  անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված 14 ծառի  և 8 խմ վառելափայտի /թափուկի/ անտառից ապօրինի դուրս բերման համար: Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի տարածքային բաժնի  կողմից: ՀՀ բնապահպանության նախարարություն