Foto

Դեռևս 2012-ին Աբրահամյանն ընդգծել է, որ ներդրումների իմաստը ոչ այնքան անմիջական շահ ունենալն էր, որքան այլոց համար օրինակ ծառայելը

Մամուլում և սոցիալական ցանցերում վերջերս հաճախակիորեն հանդիպում ես գրառումների, որոնք վերաբերվում են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գործունեությանը և որտեղ կա պնդում, թե իբր Աբրահամյանը որոշեց ՀՀ-ում ներդրումներ անել միայն այն բանից հետո, երբ հայտարարվեց նրա քաղաքական նախագծերի մասին: Փորձելով ուսումնասիրել այս հարցը` որոշեցի հետաքրքրվել, թե ինչպիսի ներդրումներ է ունեցել Աբրահամյանը նախկինում: Պարզվեց, որ դեռևս 2012 թվականին հյուրընկալվելով «Արմնյուզի»-ի «Բանաձև» հաղորդմանը՝ Աբրահամյանը հայտարարել էր, որ ավելի քան 100 մլն դոլարի ներդրում է ունեցել Հայաստանում: Ավելին, Ռուսաստանի հայերի միության նախագահն ընդգծում է, որ այդ ներդրումների իմաստը ոչ այնքան անմիջական շահ ունենալն էր, որքան այլոց համար օրինակ ծառայելը, որպեսզի երկրում ներդրումների ծավալն ավելանա ու տնտեսական զարգացման նախադրյալներ ստեղծվեն:

Բնական է, որ այդ ժամանակվանից ի վեր՝ շուրջ երեք տարվա ընթացքում, ներդրումները շարունակվել են: Միաժամանակ այսօր իշխանությունը կամ վերջինիս կողմից հովանավորվող «գրչակ-շրջանակները» ոչ միայն փորձում են զրոյացնել այդ ներդրումների արժեքը, այլև նույնիսկ կասկածի տակ դնել դրա փաստը: Ավելին, անձնական-քաղաքական նպատակների ետևից ընկնելով՝ նրանք աշխատում են մեր երկրի տնտեսության դեմ, քանի որ ներդրումների դեմ հանդես գալը կատարյալ հիմարություն է ցանկացած համատեքստում, հատկապես երբ սեփական տնտեսությունը նոր միջոցների ու իմպուլսի կարիք ունի: Հետևաբար պետք է արձանագրել, որ հիշյալ բովանդակությամբ հոդվածներն ու գրառումները այսօրվա իրողության պայմաններում ներկայացնում են ոչ այլ ինչ, քան ռազմավարական մակարդակով հայկական տնտեսության, հետևաբար, քաղաքականության, հետևաբար ողջ ազգի դեմ իրականացվող ստոր աշխատանք:

Կարինե Գևորգյանի ՖԲ էջից

https://www.youtube.com/watch?v=ldaXUDKRow0