Foto

Հայաստանի ու Վրաստանի սահմանին տեղադրվել է էլեկտրոնային մոնիթորինգի համակարգ

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին հոկտեմբերի 29-ին Հայաստանի և Վրաստանի սահմանին, սամանամերձ Սադախլոյում էլեկտրոնային մոնիթորինգի համակարգի կառավարման կենտրոն են բացել: Ինչպես Մղեբրիշվիլին է նշել, նոր կենտրոնը յուրատեսակ նախագիծ է, որի տեխնոլոգիական սպասարկումն իրականացնում է Պետանվտանգության ծառայությունը: Նա ընդգծել է. «Սա առաջին դեպքն է, որ նման համակարգ է տեղակայվում Վրաստանի պետական սահմանին: Դրա նպատակն է անվտանգության ուժեղացումը և սահմանի կառավարման բարելավումը, ինչն իր հերթին կնպաստի միջսահմանային հանցագործությունների և անօրինական միգրացիայի հայտնաբերմանը և կանխմանը»: Վրաստանում էլեկտրոնային մոնիթորինգի համակարգի կառավարման կենտրոնի բացումը ֆինանսավորել է ԱՄՆ Համատեղ սպառնալիքների նվազեցման DTRA դեպարտամենտը` կանաչ սահամանի բարելավման նախագծի շրջանակում:

Vesti.am