Վրաստանի ափամերձ Սուպսա բնակավայրում կկառուցվի նբավթ վերամշակող համալիր: Վրաստանի մամլո ծառայության տեղեկության համաձայն, ծրագիրը կիրականացվի վրաց-իրանական «GEOPARS» ընկերությունը, որին արդեն տրամադրվել է շինարարության համար նախատեսված հողատարածքը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով համագործակցության մասին որոշումը կայացվել էր դեռ անցած տարի, Իրան կատարած իր այցի ժամանակ: Այդ գործարանում կբացվի 800 նոր աշխատատեղ:
Բացի այդ, վարչապետի հայտարարության համաձայն, այդ ծրագրի իրականացման արդյունքում Վրաստանը կդառնա արտադրող, արդյունաբերական երկիր, իսկ ԵՄ հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրությունը տարածաշրջանի երկրներին, այդ թվում Իրանին, հնարավորություն կտա ստեղծել Վրաստանում արդյունաբերական շրջաններ և այդտեղ արտադրված ապրանքը արտահանել ԵՄ երկրներ:
Vesti.am