Եթե ուզենանք մեկ բառով բնութագրել աշխարհում այսօրեական ժամանակները, ապա դրա համար ամենաճշգրիտ բնութագրումը կլինի ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ: Հեղափոխության շեփորը հիմա աշխարհում հնչում է հանրային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Հեղափոխական է նույնիսկ հայտնի հեղափոխականի այն պնդումը, որ հեղափոխության ժամանակները անցել են: Եվ հետո, մեկի համար այն անցած է լինում, մյուսի համար նոր է սկսվում: Նիկոլայ ցարին, որ հարցնեիր, կասեր՝ անցել են հեղափոխական ժամանակները, բայց ասենք Լենինը այդ կարծիքին չէր: Մի արդեն նախկին հեղափոխական կարծում է, որ նորմալ է, երբ մարդուն բացառապես քաղաքացիական պահվածքի համար բանտերում կտտանքների են ենթարկում, մյուսը ասում է «դա նորմալ չի կարող լինել» ու գնում է Բաղրամյան պողոտայում պառկում է: Մի խոսքով, լրիվ հեղափոխական ժամանակներում ենք ապրում: