Foto

Disney կորպորացիան հնարավոր է գնի Twitter-ը

Disney կորպորացիան դիտարկում է Twitter Inc. ընկերությունը գնելու հնարավորությունները, որին պատկանում է միկրոբլոգների համանուն ծառայությունը: Disney-ը ֆինանսական խորհրդատու է ներգրավել, որպեսզի գնահատի հնարավոր ձեռքբերումը: Այդ մասին գրում է Bloomberg-ը:

Twitter-ն էլ իր հերթին է սկսել հնարավոր վաճառքի համար գնահատումներ անել՝ հաղորդում է գործակալությունը: Սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել ո՛չ Disney-ի, ո՛չ Twitter-ի կողմից:

Twitter-ը գնահատվում է 16 մլրդ դոլար: Նշենք նաև, որ ներկա պահին Disney-ին են պատկանում ABC և ESPN մեդիաընկերությունները:

Vesti.am