Սեպտեմբերի 23-ի երեկոյան, օլիմպիական մեդալակիրներին մեծարող հատուկ միջոցառման ժամանակ, օլիմպիական չեմպիոն՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ազդարարել է այս տարվա ամենասպասված՝ 4G+ ցանցի մեկնարկը «Ucom» ընկերության կողմից:
«Ericsson» ընկերության՝ ամենավերջին «Ericsson Radio System» ապրանքային դասի և «Antenna Integrated Radio»-ի (AIR)՝ իր տեսակի մեջ լավագույն համակարգերին դասվող գերժամանակակից բազմաչափանիշ ռադիո սարքավորումները վերջապես ներդրվեցին Երևանում: «Ucom» ընկերության 4G+ կամ ժամանակակից «LTE» ցանցը նախատեսված է Հայաստանում տվյալների փոխանցման տրաֆիկի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու, է՛լ ավելի լավ որակ ու մեծ արագություններ ապահովելու և օգտագործման առավել լայն հնարավորություններ առաջարկելու համար:
Այս նորագույն տեխնոլոգիայի ներդրման ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է ներդնել «Ericsson Expert Analytics» ծրագրային լրակազմը, որը «Ucom»-ին հնարավորություն կընձեռի բարելավել բաժանորդային փորձառությունը, իրականացնել բաժանորդների գոհունակության վերաբերյալ կանխատեսումներ և անմիջապես ձեռնարկել գոհունակության մակարդակի բարելավմանն ուղղված քայլեր: Այս համապարփակ ծրագրային լրակազմի միջոցով «Ucom»-ը կարող է իրական ժամանակում ստանալ վերլուծական տվյալներ, որոնք կարող են կիրառվել բաժանորդների փոփոխվող պահանջները բավարարելու և վերջիններիս գոհունակությունը խթանելու համար: Այս լուծումների շնորհիվ «Ucom»-ի 4G+ ցանցը ոչ միայն կլինի ամենաարագ գործող ցանցերից մեկն Անդրկովկասում, այլ նաև կբավարարի վերջնական օգտագործողների աճող ակնկալիքները:
«Ucom»-ի կողմից ներդրված այս առաջատար տեխնոլոգիան գործում է նաև հեռահաղորդակցության այնպիսի զարգացած շուկա ունեցող երկրներում, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկան, Կորեան, Ճապոնիան, Չինաստանի որոշ շրջանները և, իհարկե, եվրոպական մի շարք երկրները:
-Հպարտ ենք ազդարարել այս մեծապես նորարարական տեխնոլոգիայի մեկնարկը Հայաստանում, որը մեր բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել մինչև 250 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ կապից, ինչպես անում են աշխարհի ամենաառաջատար հեռահաղորդակցության շուկաների սպառողները: Հաշվի առնելով մեր բաժանորդների օրեցօր աճող ակնկալիքները՝ այժմ մենք ուրախ ենք, որ կարող ենք նրանց առաջարկել է՛լ ավելի լավ փորձառություն և համաքայլ ընթանալ աշխարհի առաջատար ընկերությունների հետ, - նշել «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:
Ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել «Ericsson Nikola Tesla» ընկերության աջակցությամբ:
-Ուրախ ենք, որ «Ucom» ընկերության հետ Հայաստան ենք բերում գերժամանակակից «LTE» տեխնոլոգիան, որը նախկինում դեռ ներդրված չի եղել տեղական շուկայում: Այս տեխնոլոգիայի ներդրմամբ «Ericsson» և «Ucom» ընկերությունները կընդլայնեն շարժական լայնաշերտ ինտերնետ կապի ծածկույթը Հայաստանում և արագ ու հուսալի ինտերնետ կապի ծառայություններ կմատուցեն ավելի մեծ թվով բաժանորդների: Սա կարևոր քայլ էր մեզ համար Հայաստանում, և մենք ուրախ կլինենք շարունակել աջակցել հայկական շարժական կապի շուկայի հետագա զարգացմանը, -ասել է «Ericsson Nikola Tesla» ընկերության նախագահ՝ Գորդանա Կովաչևիչը:
Լինելով «LTE» ցանցի համաշխարհային առաջատարը՝ «Ericsson» ընկերությունը «Ucom»-ի բաժանորդներին առաջարկում է 4G+ ցանցի միջոցով մատուցվող ամենաբարձր որակի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Այսպիսի հնարավորություն «Ericsson»-ն ընձեռում է շնորհիվ իր փորձագիտական մեծ թիմի և միջազգային լայն փորձի (ավելի քան 200 «LTE RAN» ծառայությունների մատուցման պայմանագրեր շուրջ 100 երկրներում, գործող ավելի քան 500,000 բազային ռադիոկայաններ): «Ericsson»-ը ներկա է տրաֆիկի բարձր սպառում ունեցող բոլոր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում, և «LTE» տեխնոլոգիաներ է մատակարարում աշխարհի տասը խոշորագույն բջջային օպերատորներից իննին (CMCC, Verizon, AT&T, CT China, Softbank, Sprint, T-Mobile, KDDI, SKT):