Եվրասիական տնտեսական միության երկրների գիտատեխնիկական փոխգործակցությունը կարող է իրականացվել միասնական նորարարական ենթակառուցվածքի միջոցով՝ օգտագործելով բիզնես-ինկուբատորների և տեխնոպարկերի փորձը: Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան՝ փոխանցում է «РИА Новости»-ն:
«ԵԱՏՄ երկրների գիտատեխնիկական փոխգործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով: Առաջին՝ միասնական նորարարական ենթակառուցվածքի ստեղծման և մասնակցության միջոցով՝ օգտագործելով բիզնես-ինկուբատորների և տեխնոպարկերի փորձը: Երկրորդ՝ միասնական գիտական ծրագրերի մշակման և իրականացման ուղղություններով»,- ասել է Վասիլևան:
Vesti.am