Հանրապետականները չէին սպասում Կարեն Կարապետյանի փոփոխություններին, լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը.
-Հանրապետական կուսակցությունում բազմաթիվ թևեր կան՝ ռուսամետների, արևմտամետների, և Կարեն Կարապետյանի ձևավորած տեխնոկրատների կառավարությունը նորամուծություն էր,-նշել է նա:
Քոչարյանի համոզմամբ՝ Կառավարության առաջիկա քայլերից կերևա՝ արդյոք փոփոխությունները համակարգային են, թե պարզապես հերթական կոսմետիկ վերանորոգումն էր:
-Ընդհանուր առմամբ, Հանրապետականի այս քայլը կուսակցության վարկանիշի բարձրացան փորձ էր՝ հատուկ տեխնոլոգիա, որը զոհ տվեց ինչպես լոկալ առումով տեղական ինքնակառավարման մարմիններին, այնպես էլ նախարարներին,-փաստել է Քոչարյանը:
-Իշխանությունը հասկացել է, որ խորհրդային «պոլիտբյուրոյի» կազմով տեխնոլոգիաների դարաշրջանում այլևս հնարավոր չէ առաջ գնալ,-ասել է նա:
Այնուամենայնիվ, Քոչարյանի համոզմամբ՝ եթե նոր կառավարությունը քայլեր չանի և չարդարացնի այն զգուշավոր լավատեսությունը, որ ժողովրդի մեջ առաջացրել են վերջին փոփոխությունները, խորհրդարանական ընտրություններին հասարակությունը նույն դիրքին է վերադառնալու, ինչ նախկինում էր:
Vesti.am