Foto

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը նախարարություն կունենա

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել կառավարության կառուցվածքում:

  1. Էկոնոմիկայի նախարարությունը հանվում է կառուցվածքից և փոխարենը լինելու է ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն:
  2. Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է և դառնում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:
  3. Տրանսպորտի և կապի նախարարության անվանման մեջ ավելանում է տեղեկատվական տեխնոլոգիաները:

4. Քաղաղաշինության նախարարությունը վերակազմակերպվում է, ցանկից դուրս է գալիս: Այն ենթադրվում է ստեղծել կոմիտեի ձևով:

Vesti.am