Foto

Նշանակվել է ռեֆերենտ

Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի նախագահի ռեֆերենտ:

Նա մասնագիտությամբ իրավաբան է, արդարադատության փոխգնդապետ: 1995-1998 թվականներին եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մասնագետ, այնուհետև՝ ավագ խորհրդատու, 1998-2000-ին՝ ազգային անվտանգության նախարարության 9-րդ վարչության պետի օգնական, 2009-2014-ին՝ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական, 2014 թվականից գլխավոր հարկադիր կատարողի տեղակալն է։

Հարությունյանը 40 տարեկան է։

Vesti.am