Foto

ՄԻՊ աշխատակազմին է ներկայացվել է Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանը

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը փետրվարի 24-ին, ՀՀ ՄԻՊ գրասենյակում աշխատակազմին են ներկայացրել Արման Թաթոյանին, ով երեկ ԱԺ նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհավորել է Արման Թաթոյանին՝ նշելով, որ նորանշանակ պաշտպանն իր մասնագիտական գիտելիքներով, փորձով և անաչառությամբ աշխատակազմի օգնությամբ կլուծի ոլորտում առկա խնդիրները: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունքում մարդու իրավունքները մեր երկրում  առավել պաշտպանված կլինեն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ևս շնորհավորել է պարոն Թաթոյանին և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նորանշանակ պաշտպանը շնորհակալություն է հայտնել մեծ վստահության համար և նշել, որ այն կարևոր երաշխիք է՝ թիմային և նվիրված աշխատանքի շնորհիվ իրենց առջև դրված խնդիրները հաղթահարելու համար:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժին