Foto

Մեզանում միայն Բաղրամյան 26-ի ժողարտիստներ են...

Նայում ես ռուսական ալիքները ու տեսնում, որ ամենուր Փետրվարի 23-ի տոնական հանդիսությանը մասնակցում են ՌԴ ժողովրդական արտիստները.... Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված «կառավարական համերգին» դուք ՀՀ ժողովրդական արտիստի տեսա՞ք...Որևէ մեկին տեսա՞ք... Ես չեմ տեսնում նրանց ոչ մի անգամ, ոչ մի տեղ... Նրանք միայն իշխանության համար ասուլիսներում «դոշ տվող» և «ամպհովանի պահող» են աշխատում... Իմ պապը Երկրորդ համաշխարհայինի վետերան էր, իսկ ամուսնուս հայրը ոտքն է կորցրել այդ պատերազմում... Նրանք մի՛շտ մասնակցել են միջոցառումների, որտեղ իրենց ելույթներով հանդես են եկել ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստները... Իսկ մեզանում միայն Բաղրամյան 26-ի ժողարտիստներ են...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից