ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ելույթին՝ նշել է, որ շատ ավելի կարևոր են ընտրությունների բնական ընթացքն ու օրինականությունները, քան դրանց արդյունքները։
–2017թ. ընտրությունները պետք է օրինակելի լինեն,-ասել է Ս.Դեմիրճյանը՝ հավելելով, որ սահմանադրության հանրաքվեն անցել է զանգվածային խախտումներով.
–2015թ. նախագահական ընտրություններից առաջ նույնպես իշխանությունները խոստանում էին, թե ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լավագույնն են լինելու: Բայց ականատես եղանք տոկոս խփելուն:
Ս.Դմերիճյանն ավելացրել է, որ մեր երկրում սոցիալական բևեռացումը ծայրահեղ է՝ կան ոչ միայն արտոնյալներ, այլ՝ անձեռնմխելի ֆեոդալներ, ինչի արդյունքում էլ աղքատությունն ու արտագաղթն աճել են, արտաքին պարտքը՝ եռապատկվել:
Vesti.am