Foto

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» շուրջ 73 մլն դրամի հափշտակման հետ կապված նոր մանրամասներ կան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ից շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակության մեխանիզմը:

2015 թվականի մայիսին տեղի ունեցած խոշոր չափի հափշտակության մեջ մեղադրվող Գոռ Ստեփանյանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատանքի էր անցել նույն տարվա հունվարին, և նրա փաստաբան Գարիկ Խաչիկյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող էր իր պաշտպանյալը 5 ամսում 1875 ուղեգիր ձեռք բերել, որոնց հիման վրա, ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, դուրս է գրվել 69.820.548 ՀՀ դրամ:

Այսօր հրավիրված ասուլիսում փաստաբանը պնդել է, որ այս մեղադանքը որևէ փաստարկ չունի, քանի որ դեռ փորձաքննությունների եզրակացությունը չկա :

Մինչ 1875 ուղեգրի ձեռքբերումը Ստեփանյանը թվով 88 կեղծ փաստաթուղթ է վերցրել և  խարդախությամբ իրավունք ձեռք բերել 3.850.000 ՀՀ դրամի բենզինի և դիզելային վառելիքի նկատմամբ: Այս՝ ձեռք բերված գումարը գործարանի աշխատակիցը փոխհատուցել է և ստացվում է, որ որոշ չափով ընդունել է իր մեղքը: Սակայն, ըստ Ստեփանյանի փաստաբանի գումարը փոխհատուցվել է այն պատճառով, քանի որ Գոռ Ստեփանյանը ընդունում է, որ իր՝ այդ գործողությունների ընթացքում գործարանին վնաս է հասցվել, բայց դա, ըստ նրա, հափշտակություն անվանել չի կարելի:

-Չկան քրեական օրենսքրգով այն հիմքերը, ըստ որոնց Ստեփանյանին կալանքի տակ են պահում,-հայտարարել է փաստաբան Գարիկ Խաչիկյանը:

Vesti.am