Վրաստանում Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթյունի կազմակերպման մեջ մեղադրվողներից մեկի փաաստաբանը՝ Մայա Չրելաշվիլին լրագրողներին հայտնել է, որ գործի նյութերում կան լուսանկարներ, որտեղ իր պաշտպանյալը «Իսլամական պետության» դրոշով է: Այդ մասին հաղորդում է Novostink.ru-ն:
5 մեղադրյալներից մեղքն ընդունել է միայն մեկը՝ Բեքա Բեքաուրին, ով այս պահի դրությամբ գտնվում է հիվանդնանոցում:
Պետանվտանգության ծառայության տվյալներով, Բեքաուրին վիրավորվել է ձերբակալության ժամանակ, բայց տուժածի հարազատները դրան չեն հավատում:
«Գործի նյութերում կան նշումներ, որոնք նրանք հնարավոր է վահաբիզմի հետևորդներ են: Ինքը՝ Բեքաուրին հերքում է այդ տեղեկությունը: Գործում կան Facebook սոցիալական ցանցից լուսանկարներ, որտեղ Բեքաուրին ու մյուսները կանգնած են տարբեր դրոշների ֆոնին, այդ թվում նաև «Իսլամանական պետության»,- հայտնել է փաստաբանը:
Բեքաուրին հայտնել է, որ առգրավված զենքն հանդիսանում է իր սեփականությունը:
Vesti.am