Եվրոպական միությունը Վրաստանի քաղաքացիների համար 2017 թ. հունվարի 1-ից կսահմանի առանց վիզայի ռեժիմ: Տեղեկատվությունը հաղորդում է sputnik-georgia.ru-ն: Վրաստանում սպասվում էր, որ երկրի քաղաքացիներն առանց վիզայի ԵՄ կկարողանան մեկնել արդեն ամռանը, սակայն հարցի վերանայումը հետաձգվել էր: Դրան խոչըդոտել էին Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան: ԵՄ պատգամավորները Ուկրաինայում և Վրաստանում առանց վիզայի ռեժիմի հաստատման համար Եվրոխորհրդարանի և Եվրամիության խորհրդի վերջնական որոշմանը սպասում են հոկտեմբերին:
Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո, Վրաստանի քաղաքացիները կկրաողանան առանց վիզայի Շենգենյան երկրներում գտնվել 90 օր:
Vesti.am