Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն կարծում է, որ Ռուսաստան–Հայաստան գազատարի մոտ ահաբեկչության փորձը պայմնավարոված է երկրում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններով և ձեռնտու է Վրաստանի վարչապետ , Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին ու նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը:
«Դժվար չէ գուշակել, որ ընտրություններից առաջ ապակայունացումը ձեռնտու է Սաակաշվիլիին և նրա կուսակցությանը: Ես չեմ կարող ուղիղ մեղադրել նրանց գազատարի մոտ ահաբեկչության կազմակերպամն համար, բայց նրանց գլծում նման պլան կաող էր ծնվել»,- վրացական GDS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Կոբախիձեն:
Միաժամանակ Վրաստանի նախկին պաշտանության նախարար Թինա Խիդաշելին կարծում է, Վրաստանի պետական անվտանգության ծառայության որոշ ակնարկներով Վրաստանում կազմակերպված ահաբեկչությունը կապ ունի Ուկրաինայի հետ:
«ՊԱԾ-ի ակնարկները ցույց են տալիս, որ ահաբեկչությանը մեզ մոտ ծրագրել է Ուկրաինան: Հնարավոր է մտածելու կարիք կա, մինչև այդ մասին հայտարարելը: Եթե դուք կասկածում եք Միշային (Միխաիլ Սաակաշվիլի) և նրա կուսակցությանը, պետք է ասել, որ պարզել եք թե այդ ամենի հետևում կանգնած է Միշան, ոչ թե կասկածեք Ուկրաինային: Ամոթ է»,- սոցցանցում գրել է Խիդաշելին:
Vesti.am