Foto

Կանխվել է Վրաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցումը

Վրաստանի հինգ քաղաքացիներ ծրագրել էին ահաբեկչական գործողություն իրականացնել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վրա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը՝ այդ անձինք Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են օգոստոսի 20-ին, հաղորդում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը Թբիլիսիից:

Նրանք նախատեսում էին պայթեցնել գազատարը Սաղուրամո բնակավայրի մոտակայքում:
Ձերբակալվածների մոտից առգրավվել է զենք եւ պայթուցիկ: Տարվում է քննություն:

РИА Новости-ին հաղորդում է, որ հետաքննությունը ցույց է տվել, թե ձերբակալվածները  նախատեսում էին պաթեցնել Արագվի գետի մոտակայքում  Ռուսաստան-Հայաստան գազատարի բաց հատվածը: 

Vesti.am