Շամշադինի մեղրի և հատապտուղների 5-րդ հոբելյանական փառատոնը հարուստ էր ոչ միայն տավուշցիների արտադրանքը ներկայացնող տաղավարներով նաև այլ մարզերից ժամանած մասնակիցներով.
Սպիտակում մեղրի արտադրությամբ զբաղվող Bee Art ընկերության ղեկավար Գայանե Սիմոնյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոնին առաջին անգամ մասնակցելով՝ մեծ սպասելիքներ ունեն, որ իրենց արտադրանքի սպառողերի թիվն ավելի կմեծանա.
-Մենք մեր մասնակցությամբ փառատոնը դարձնում ենք ավելի հետաքրքիր, իսկ մեզ առիթ է ընձեռվում ընդլայնելու հնարավորությունները և տարբեր շուկաներ դուրս գալ,-ասաց նա՝ հավելելով, որ ակնամոմն ու բնական հումքից պարտաստված մեղրը նախատեսում են արտահանել նաև երկրից դուրս:
Փառատոնի ծավալային ընդլայնման մասին նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ով լրագրողների հետ զրույցում փաստեց՝ մեղրի փառատոնը տարեց տարի ավելի սիրված և հայտնի է դառնում ոչ միայն տեղացիների, այլև դրսից եկած հյուրերի համար.
- Ինչպես տեսնում եք տարեցտարի այն ավելի լայն ընդգրկում է ստանում: Այս տարի մեղրից և հատապտուղներից բացի տեսնում ենք տարբեր արհեստագործական իրերի՝ կիրառական արվեստի նմուշների ցուցահանդես-վաճառք, որը խթան է հանդիսանում ներքին տուրիզմի զարգացմանը,- ասաց փոխնախարարը:
Փառատոնի կազմակերպիչ, «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանն իր հերթին փաստեց, որ տարեցտարի ավելանում է Տավուշ այցելող զբոսաշրջկների թիվը, և եթե նախորդ տարիներին իրենք հյուրատների և ռեստորանների խնդիր ունեին, այժմ այդ հարցը լուծված է.
-Մենք նաև կենդանացրինք տեղի բնակիչների համար այդքան չսիրված այս տարածքը, հիմա անկախ ժամանակից, այն միշտ մարդաշատ է,-ասաց նա:
Չոբանյանը փաստեց, որ այս տարի մշակութային մասը շատ հագեցած և բովանդակալից էր.
-Երեկ ունեցանք իր տեսակով եզակի ջազային համերգ, այսօր էլ տավուշցի բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն ունեն իրենց տաղանը բեմից ցուցադրելու,- նշեց նա` եզրափակելով, որ շարժվում են «ամեն տարի մեկ քայլ առաջ» սկզբունքով:
Vesti.am