Բանգկոկի ոստիկանությունը սկսել է ձերբակալել Pokemon GO խաղացողներին մայրաքաղաքի առավել երթևեկկելի տասնյակ փողոցներում վտանագավոր պահվածքի համար: Այդ մասին հաղորդում է РИА Новости –ն:
Գործողությունները տեղի են ունենում պրոֆիլակտիկ նպատակներով ճանապարհատրանսպորտային պատահարների և մյուս դժբածտ դեպքերի ֆոնին, որոնք տեղի են ունեցել խաղի երկրպագուների անզգուշության ֆոնին:
Քաղաքային իշխանությունները պոկեմոն որսացողների կողմից վտանագվոր իրավիճակներ ստեղծելու համար տուգանք են սահմանել: Տուգանքը կազմում է հազար թայլանդյան բատ (մոտ 13 հազար դրամ) և կգանձվի այն մարդկանցից ովքեր խաղում են Pokemon GO մեքենա վարելու ընթացքում:
Պատիժ է սահմնավել նաև հետիտների համար, ովքեր ստեղծում են վտանգավոր իրավիճակներ, վազում են երթևեկելի գոտում, փողոցն անցնում են չնախատեսված տեղով կամ լուսացույցի կարմիր լույսի դեպքում:
Vesti.am