Foto

Կրկին Հայաստանի արևային էներգիայի մասին

300 օր արև ունեցող Հայաստանում բավականին հեշտ է  արևային այլընտրանքյաին էներգիա մշակել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շնեյդեր Էլեկտրիկ» ընկերության փոխնախագահ Յոխան Վանդերպլաեցեն:

-Ձեր երկրում կենսապայմանները շատ հարմար են նմանատիպ նախագծի մեկնարկի համար, բացի ամբողջ տարին արևի առկայությանը, դուք նաև ունեք երիտասարդ սերնդի ՏՏ ոլորտի մասնագետներ, ովքեր շատ լավ են ըմբռնում ոլորտի վերջին տենդենցները: Նրանց հետ աշխատանքը շատ հեշտ կլինի:

Արևային ու քամու էներգիայի արտադրությամբ զբաղվող «Շնեյդեր Էլեկտրիկ» ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի բոլոր կետերում: Միայն ԱՊՀ երկրներում ընկերության 6 գործարաններ կան: Գլխավոր գրասենյակը Փարիզում է: Տարածաշջանում Հայաստանի հետ համագործակցության մեկնարկից հետո առաջին գրասենյակը կբացվի մեր երկրում:

«Շնեյդեր էլեկտրիկ»-ը զբաղվում է նաև ցանցերի օպտիմալիզացմամբ, կորպորատիվ, սոցիալական ծրագրերով, մասնագետների համար կրթական ծրագրերի անցկացմամբ և այլն:

Ընկերության փոխտնօրենը նշեց, որ ծրագրի մեկնարկի հստակ ժամկետներ նշել չի ցանկանում:

-Մենք Ձեր երկրի կառավարության հետ համատեղ աշխատանքային խումբ ենք ձևավորել, որի շրջանակներում ուսումնասիրում ենք ոլորտի զարգացումները՝ հատկապես վերջին շրջանում Իրանի հետ համատեղ իրականացվող էներգետիկ քաղաքականության շրջանակներում,-ասաց նա,-հավելելով, որ սեպտեմբերի վերջին իրենց մասնագետները կմասնակցեն Հայաստանում անցկացվող էներգետիկ տեխնոլոգիաների վերաբերյալ կոնֆերանսին, մշտապես կապի մեջ լինելով Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ:

Vesti.am