Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություններ
Ուսանողները կստանան ՀՀ հանրակրթության միջնակարգ ընդհանուր կրթության վկայական և «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։
Մասնագիտական առարկաների դասավանդումը իրականացվում է ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից։
Ուսումնառություն
-
Ստանալ մասնագիտական կրթություն բարձր տեխնոլոգիական ոլորտում և դրան զուգահեռ զարգացնել ստեղծագործական եւ ձեռնարկատիրական հմտություններ:
-
19 տարեկանից մուտք գործել աշխատաշուկա` որպես մասնագետ, ով արդեն ունի կատարած նախագծեր և փորձ: Ուսումնառության 30%-ը ուսանողներն կանցկացնեն Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններո
ւմ: -
Ուսումնառության ավարտին ստանալ աշխատանքի առաջարկ ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններո
ւմ, որոնք առաջադրել և հովանավորել են իրական նախագծերը։
Ուսման ընթացքում ՏՀՏ և կիրառական մաթեմատիկայի գիտելիքներից բացի ուսանողները նաև՝
-
կճանաչեն սեփական երկրի պատմությունը, աշխարհագրություն
ը, ժողովրդագրությու նը, մշակույթը և առանձնահատկությո ւնները, -
կուսումնասիրեն համաշխարհային պատմություն, մշակույթ, արվեստ,
-
ձեռք կբերեն ցուցահանդեսներ, մրցույթներ, բեմադրություններ կազմակերպելու և ստեղծելու համար բավարար ունակություններ, գիտելիք և փորձ,
-
կընտրեն մոտակա 2-10 տարիների նպատակները, նախագծերը և սեփական դերն ու խնդիրները այդ նախագծերի իրականացման մեջ,
-
կտիրապետեն արդի ձեռնարկության աշխատանքի և ձեռնարկատիրությա
ն սկզբունքներին, -
կունենան ձեռքբերումներ, մշակումներ և հրապարակումներ ընտրած նախագծերի շրջանակում և ընտրած մասնագիտացման մեջ,
-
կտիրապետեն ինքնապաշտպանությ
ան, արդի զենքի մշակման, սպասարկման և օգտագործման հմտություններին, մարտավարությանը, ռազմավարությանը, բանակավարությանը , առաջին բուժօգնությանը։
Ուսումնական ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությա
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը: Ուսուցումը սկսվում է սեպտեմբերի 1-ից։ Առաջին տարվա ուսուցումը կանցկացվի Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում:
Մանրամասների համար զանգահարել 060 464700 #1034, 055 409809 հեռախոսահամարներ