Բագրատաշեն-Սադախլո անցակետի մոտ Հայաստանը և Վրաստանը համատեղ «Բարեկամության կամուրջ» կկառուցեն:
Վրաստանում հայտարարվել է մրցույթ՝ ծրագրի նախագծման և կառուցման համար: Ենթադրվում է, որ ծրագրի իրականացումը կսկսվի 2016 թվականի դեկտեմբերի 28-ին և կտևի երեք ու կես տարի:
Նախագիծը կֆինանսավորվի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը», իսկ վարկային պարտավորությունները Հայաստանն ու Վրաստանը հավասարապես կիրականացնեն:
Vesti.am