Foto

Վրաստանի նախագահն սկսել է նախընտրական քարոզարշավը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկայացրել  է «Քո ձայնը մեր ապագան է» նախընտրական քարոզարշավը, որի նպատակը հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում  Վրաստանի  քաղաքացիների ներգրավվածությունն ապահովելն է,- հաղորդում է «Риа Новости» լրատվական գործակալությունը:

«Դուք պետք է այցելեք գյուղեր, քաղաքներ և մարդկանց համոզեք, որ կատարեն իրենց ընտրությունը: Դուք պետք է կոչ անեք նրանց լսել քաղաքական գործիչներին, նրանց խոստումները և տեսնել, թե որքանով են այդ խոստումները իրատեսական»,-հայտարարել է նախագահը նախընտրական թրեյնինգ կենտրոնում:

Երկրի ղեկավարի տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ նախագիծը ենթադրում է կառուցել ամառային դպրոցներ Վրաստանի ութ քաղաքներում, որտեղ քարոզարշավի շրջանակներում  կանցկացվեն դասախոսություններ և թրեյնինգներ ընտրությունների անցկացման և այլ հարցերով: Կազմակերպությունը չի աջակցում և ոչ մի քաղաքական կուսակցության: «Կարևորն այն է, որ դուք չեք համոզելու քաղաքացիներին իրենց ձայնը տալ այս կամ այն կուսակցությանը: Դուք պարզապես պետք է համոզեք նրանց մասնակցել ընտրություններին»,-հավելել է նախագահը:

Vesti.am