Foto

Կայացվել է 600 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  հայտնաբերած խախտումների արդյունքում  կայացվել է 600 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 600 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 180 հազար դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

  Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման համար

Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է  50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման համար

  Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300 հազար դրամի  վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 163 հազար դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

  Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է հրացան:   

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 380 հազար դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն